Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ընդհատել է իր ելույթը ճռռոցի պատճառով, որը նա կատակով վերագրեց ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ուրվականին:
Բարձր ձայնը լսվել էր Փսակիի՝ լրագրողների համար ավանդական ճեպազրույցի ժամանակ: Համացանցում հրապարակված կադրերում նկատելի է, որ սկզբում Սպիտակ տան մամուլի քարտուղարը վախեցել էր:
«Մի վախեցեք. չի բացառվում, որ դա Լինքոլնի ոգին է թափառում»,- ենթադրել է նա՝ շարունակելով իր ելույթը:





























