Անհայտ անձը հարձակվել է ՉԺՀ Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի մանկապարտեզի վրա, 16 երեխա եւ երկու մանկավարժ վիրավորվել են, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բեյլու քաղաքում տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում:
Նախնական տվյալներով՝ 16 երեխա եւ երկու մանկավարժ է դանակահարվել, երկու երեխա գտնվում է ծանր վիճակում:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, իսկ թե ինչն էր հարձակման դրդապատճառ դարձել եւ ինչով էր նա զինված, չի նշվում:



























