Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին հրաձգություն է սկսվել զորքերի ստորաբաժանումների միջեւ: Այս մասին հայտնում է Ղրղզստանի սահմանային ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ տաջիկական կողմը ականանետային հաշվարկի դիրքեր է տեղակայում:
Բացի այդ, Ղրզստանի սահմանային ծառայությունը տաջիկ սահմանապահներին մեղադրել է խաղաղ բնակչությանը արյունալի գործողությունների հրահրելու մեջ:





























