Վաշինգտոնը «զիջող Թուրքիա» կնախընտրեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին դուր չի գալիս, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր երկիրն առաջ տանում: «Թուրքիայի ինքնիշխանությունը եւ ինքնիշխան զարգացման կուրսին Թուրքիայի հավատարիմ մնալը մեծ ուշադրության եւ ՆԱՏՕ-ի մտահոգության, ԱՄՆ-ի մտահոգության առարկա են: Այն, որ Էրդողանը վստահորեն առաջնորդում է Թուրքիային առաջ, Վաշինգտոնին դուր չի գալիս, նրանք կգերադասեին զիջող Թուրքիա: Բայց դա այդպես չէ: Թուրքիան այժմ այլ է՝ վստահորեն կանգնած է ոտքերի վրա»,- ասել է Պեսկովը: