Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ ուժեր են ուղարկում երկու պետությունների սահմանին գտնվող հակամարտության գոտի: Այս մասին հայտնում է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ղրղըզստան-Տաջիկստան պետական սահմանի ողջ պարագծով երկուստեք լրացուցիչ ուժեր եւ միջոցներ են հավաքվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է նաեւ, որ ղրղզական սահմանապահ ծառայության հատուկ ջոկատայինները, իրենց սահմանային կետերի գնդակոծությանն ի պատասխան, գրավել են հարեւան Տաջիկստանի տարածքում գտնվող պահակակետը:

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկրի բնակիչներին, առաջին հերթին՝ քաղաքական ուժերին եւ լրատվամիջոցներին, կոչ է արել հանգստություն պահպանել, չտրվել սադրանքներին, թշնամանք եւ պառակտում չհրահրել: «Մենք միշտ կգտնենք ընդհանուր լեզու մեր տաջիկ եղբայրների հետ եւ բոլոր հարցերը կլուծենք միայն հարգի դեպքում եւ հաշվի առնելով բարիդրացիական շահերն ու ներդաշնակությունը մեր հնագույն երկրում: Այժմ վտանգավոր են նրանք, ովքեր փորձում են ներսից հակամարտություն բորբոքել: Ես բոլոր ներքաղաքական ուժերին զսպվածության կոչ եմ անում իրենց երկրի համար այս դժվար պահին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջին:

Ինչպես նշում է «Կաբար»-ը, վկայակոչելով Բաթկենի շրջկենտրոնը, Բաթկենի շրջանում հակամարտության գոտուց տարհանված ղրղզստանցիների թիվը 848 մարդ է կազմել: Տարհանված բնակիչներին սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ են տրամադրվել:
Սահմանին իրավիճակը շարունակում է սրված մնալ, փոխհրաձգությունները շարունակվում են:

Ինչպես հայտնել է ղրղզական «Կաբար» գործակալությունը, ապրիլի 28-ին իրավիճակը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին սրվել էր այն բանից հետո, երբ Թաթարստանի Հանրապետության քաղաքացիները սկսեցին տեսախցիկներ տեղադրել Բաթկենի շրջանի Կոկ-Տաշ գյուղի ջրաբաշխիչում: Համատեղ փոխհրաձգության արդյունքում երկու երկրների բնակիչները սկսել էին միմյանց վրա քարեր նետել: Դրանից հետո տաջիկական կողմը որսորդական հրացաններից սկսեց էր կրակել Ղրղըզստանի քաղաքացիների անցնող ավտոմեքենաների վրա: Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ այժմ տուժել է 17 մարդ, մեկը մահացել է:

Ինչպես նշվում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունում, տաջիկական կողմն ապրիլի 28-ին դիտավորյալ հակամարտություն է հրահրել պետական սահմանի ղրղզ-տաջիկական հատվածում եւ շարունակում է սրել իրավիճակը: