Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել` բախվելով բեռնատարին, հաղորդում «Վեստին»:

Վթարը տեղի է ունեցել առողջարանային Բելեք քաղաքի շրջակայքում: Նախնական տեղեկություններով, զոհվել է մեկ մարդ, եւս 17-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Մահացածը Ղրղըզստանի քաղաքացի կին է, ով Թուրքիայում զբոսավար էր աշխատում: