Հունաստանի իշխանությունները հուլիսի 5-ին ազատ են արձակել Գազա ուղեւորվող «Ազատության նավատորմի» կազմի մեջ մտնող «Օդասիթի օֆ հոուփ» նավի կապիտանին։ Ինչպես հայտնում է Lenta.Ru-ն՝ վկայակոչելով Sky News-ին՝ 60-ամյա Ջոն Քլայզմարի վրայից հանվել են Պերամա նավահանգստից առանց թույլտվության դուրս գալու եւ դրանով նավի 36 ուղեւորների կյանքն ու առողջությունը վտանգելու մեղադրանքները։ Ամերիկյան նավի թիմի հետագա պլանները դեռեւս անհայտ են։

Հիշեցնենք, որ «Օդասիթի օֆ հոուփ» նավը հուլիսի 2-ի գիշերը փորձել էր լքել Աթենքից ոչ հեռու գտնվող Պերամա քաղաքի նավահանգիստը, սակայն կանգնեցվել էր ծովափնյա պահպանության աշխատակիցների կողմից։ Նավի վրա 36 ուղեւոր, անձնակազմի 4 անդամ եւ 10 լրագրող էր եղել։