Մինսկի ինը շրջաններում կանցկացվի բողոքի լուռ ակցիա` դրանով դժվարացնելով ձերբակալությունները: Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, ակցիաների նման ալգորիթմ է առաջարկվել «Հեղափոխություն սոցիալական ցանցի միջոցով» քաղաքացիական արշավի կազմակերպիչների կողմից:

Մինսկի բնակիչներին առաջարկվում է հուլիսի 6-ի երեկոյան հավաքվել փուլ առ փուլ, առաջին հերթին գնալ իրենց ԲՇՏ-ների մոտ` այնտեղ միավորվելով մյուսների հետ եւ շարժվել դեպի իրենց շրջանի կենտրոնական վայրը:  Մինսկում ընդամենը ինը շրջան կա եւ համապատասխանաբար որոշվել են բողոքի ինը վայրերը:

Ըստ կազմակերպիչների` բողոքի լուռ ակցիայի մասնակիցներն այդպիսով չեն կուտակվի մեկ վայրում, այլ կանացկացնեն ինը անկախ հանրահավաքներ` դրանով բարդացնելով իրավապահների աշխատանքը: