Դատախազությունը կարող է համաձայնել դատական հաջորդ նիստին կամ նույնիսկ դրանից էլ շուտ հանել մեղադրանքը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի վրայից:
Ինչպես գրում է Gazeta.Ru-ն` վկայակոչելով «New York Post»-ը, այս մասին հայտնել է հետաքննությանը մասնակցող աղբյուրը: «Մենք բոլորս էլ գիտենք, որ այս գործն անհիմն է: Հայցվորի նկատմամբ վստահությունն այնքան քիչ է, որ մենք չենք կարող բավարարել նրա հայցը»,- ասել է նա ու հավելել, որ հետաքննությունն այդպես էլ չի կարող իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել հյուրանոցային համարում:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին Նյու Յորքի օդանավակայանում` հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Մայիսի 19-ին Ստրոս Կանը լքել է ԱՄՀ ղեկավարի պաշտոնը, նա հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները:




























