Վատիկանը պատրաստվում է գաղտնի արխիվները բացել, որոնց մեջ կան նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Վատիկանի արխիվների պատասխանատու Մոնսենյոր Սերժիո Պագանին հայտնել է, թե հաջորդ տարի փետրվարին Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում մեծ թվով գաղտնի փաստաթղթեր են ներկայացվելու, որոնց մեջ տեղ են գրավելու Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթեր։

«Հայոց ցեղասպանության հետ կապված բաժնում ցուցադրվելիք փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժանություններն ու հակամարդկային գործողությունները»,-ասել է Վատիկանի արխիվների պատասխանատուն։