Լիբիացի ապստամբները  հուլիսի 6 –ին գրավել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Կալիշ քաղաքը, որը գտնվում է Արեւմտյան լեռներից հարավ ընկած մասում:

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ապստամբները քաղաքը վերցրել են 6-ժամյա մարտերից հետո: Կառավարական ուժերը փախչել են` չհասցնելով հավաքել ունեցած-չունեցածը: Ընդդիմության հրամանատարության գնահատականներով` այդ մարտում իրենց դեմ են հանել մոտ հազար լոյալիստների:

Կալիշ քաղաքի գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի խոշոր Գարյան քաղաք, որտեղ տեղակայաված է լիբիական բանակի մատակարարման կարեւորագույն բազան:

Գարյանի գրավումն ապստամբերը համարում են Արեւմտյան լեռներ գրոհի իրենց ռազմավարական նպատակը:  Տրիպոլիից այն բաժանում է ընդամենը 50 կմ: