Տու-154 օդանավը հուլիսի 7-ի կեսգիշերին արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալի օդանավակայանում:

Հայտնի է դարձել, որ Մոսկվայից Մախալչկա թռիչքի ժամանակ Տու-154-ի շարժիչներից մեկում մետաղի կտոր կա:

Անձնակազմը որոշել է անջատել շարժիչներից մեկը Մոսկվայի ժամանակով 00.02-ին, եւ օդանավը վայրէջք է կատարել երկու շարժիչով: Վայրէջքը բարեհաջող է անցել, այս մասին  «Ինտերֆաքս»-ին  հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հարավկովկասյան տարածաշրջանի կենտրոնի մամուլի ծառայությունից:

Օդանավում եղել է 165 մարդ, այդ թվում` 14 երեխա: