Մոսկվայի Տալդոմի շուկայի մոտ, հուլիսի 6-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել` կովկասյան հանրապետությունների քաղաքացիների մասնակցությամբ:
Ծեծկռտուքի պատճառների եւ մասնակիցների ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում: Չկա նաեւ տեղեկատվություն քրեական հետաքննության եւ կասկածյալների ձերբակալման մասին:
Երեք տուժածների մոտ հարվածներից ստացած վերքեր են եղել, իսկ չորրորդի մոտ` ճակատային ոսկրի կոտրվածք: Դեպք վայրում հայտնաբերվել է դանակ եւ ածելիի բռնակ, այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» իրավապահ մարմինների աղբյուրը:



























