«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ինտենսիվորեն Երեւանի, ինչպես նաեւ տարբեր մարզերի համապատասխան կառույցներում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես խոսքը վերաբերում է գույքահարկին ու հողի հարկին:

«Մեր տեղեկություններով` բոլոր տեղերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, եւ այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների: Եւ հիմա բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնրանքով ներել ու կրճատել այդ գումարները:

Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն եւ պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանա վճարել: Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում` հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո»: