Կառավարությունը շարունակում է մոնիտորինգը պետական այն հաստատությւոններում, որոնք ծառայություններ են մատուցում բնակչությանն ու տնտեսվարող սուբյեկտներին, եւ որոնցում վերջին ամիսներին իրականացվել են բարեփոխումներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հրապարակեց 8 գերատեսչություններում մոնիտորինգի արդյունքները, նշելով, որ առկա են 18 տեսչական ստուգող մարմիններ:

Ըստ Տ. Սարգսյանի, դրական տեղաշարժերն արդեն իսկ առկա են, տասնյակ հազարավոր մարդիկ կարողանում են ստանալ որակյալ ծառայություններ` ձերբազատված կոռուպցիոն ռիսկերից, թեեւ որոշ տեղերում դեռեւս առկա են խնդիրներ: Վարչապետը խոստացավ, որ առաջիկա ամիսներին բարեփոխումների արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, իսկ մոնիտորինգը կշարունակվի։