Հայաստանի  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացված բարեփոխումները տվել են իրենց արդյունքը, այսօր` հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ մեկ ամիս առաջ ընդունված կառավարության որոշմամբ անշարժ գույքի առուվաճառքի դեպքում, երկրորդային գրանցում իրականացնելիս, այլեւս անհրաժեշտություն չկա գույքի տեղազննում ու չափագրում իրականացնել:

Ըստ Տ. Սարգսյանի` 1 ամսվա ընթացքում արդեն 10 հազ. մարդ օգտվել է այս հեշտացված ընթացակարգից, իսկ տարվա ընթացքում 120 հազ.մարդ առուվաճառքի գործարք կիրականացնի առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության: «Ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը նվազել են, իսկ վերջին 2 շաբաթվա մոնիտորինգը ցույց է տալիս, որ բնակչությունը դրական է վերաբերում կադաստրի գործունեությանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: