Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի վերջին կայցելի Ադրբեջան, հաղորդում է APA-ն` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի տարանցման համաձայնագիրը:
Քննարկվելու է նաեւ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հարցը: Կայանալու է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը:




























