Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ալեն Ժյուպեն եւ Էլմար Մամեդյարովը Փարիզում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկել։
Հանդիպման ընթացքում նախարարները Կազանում կայացած հանդիպման արդյունքներով քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս այցը երկկողմ հարաբերություններն ամրացնելու լավ հնարավորություն է»,- Ժյուպեի խոսքերն է մեջբերել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։




























