Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի կուլտուրայի տան հանդերձարանում հուլիսի 6-ի երեկոյան խողովակից կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 21.55-ին փրկարարների ուժերով իջեցվել է Նոր Ամանոս գյուղի նախկին բնակիչ 40-ամյա Մհեր Առաքելյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:



























