Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի տաճարից, որտեղ պահպանվում են Հակոբ առաքյալի մասունքները, գողացել են XII դարի առաջին կեսին պատկանող «Codex Calixtinus» ձեռագիրը: Այն համարվում է աշխարհի ամենաեզակի գրքերից մեկը: Ինչպես Վատիկանի «L’Osservatore Romano» թերթին հայտնել է տաճարի արխիվագետ Խոսե ֆերնանդեսը, գրքի անհետացումը նկատել է հուլիսի 5-ին, որից հետո էլ անմիջապես ոստիկանություն է դիմել:

«Առաջին անգամ մեր արխիվից գիրք է անհետացել, եւ մենք խնդրում ենք Հակոբ առաքյալին օգնել այն նորից ձեռք բերել»,-ասել է արխիվագետը:

Կատարվում է հետաքննություն, որում ներգրավված են տարածաշրջանի լավագույն մասնագետները: