Ամերիկացի ոստիկանները հայտնաբերել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացված Պիկասոյի 1965թ. մատիտով արված «Կնոջ գլուխը» գործը եւ ձերբակալել են գողին:

Ինչպես հաղորդում է  «Reuters»-ը, կասկածյալն իրավապահների կողմից կալանավորվել է կալիֆոռնիական Նապա օկրուգի հյուրանոցում:  Նյու Ջերսի նահանգի 30-ամյա բնակիչ Մարկ Լուգոյին ներկայացվել է առանձնապես խոշոր չափի գողության մեղադրանք:

Հիշեցնենք, որ գողությունը կատարվել էր երեքշաբթի: Հանցագործը մտել էր «Weinstein» պատկերասրահ, պատից հանել նկարը եւ անհետացել իրեն սպասող տաքսիով: