Ճապոնական «Ֆուկուսիմա-2» ատոմակայանի առաջին էներգաբլոկում վերականգնվել է ռեակտորի եւ միջուկային էներգիա արտադրող ավազանի էներգամատակարարումը, վերականգնվել է նաեւ դրանց հովացման համակարգը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Անջատման պահին ռեակտորում ջրի ջերմաստիճանը 26 աստիճան էր, իսկ երբ դադարեց գործել` ջրի ջերմաստիճանը հասավ մինչեւ 35 աստիճան: Էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջուրը ռեակտորում դադարեց տաքանալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ֆուկուսիմա 2» չգործարկվող ատոմակայանի առաջին էներգաբլոկի շենքում հուլիսի 6-ին հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի պատճառները պարզելու համար ռեակտորի հովացման համակարգի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր:



























