Հայկական բաց մասոնական օթյակը` «Քնքանքը» հերքում է իր մասնակցությունն, այսպես կոչված, «մասոնական» ժողովին, որը կայացել է վերջերս Երեւանում:
Ինչպես նշվում է «Քնքշանք»-ի հայտարարության մեջ, նշված ժողովը կազմակերպվել է ոչ իրենց կողմից եւ չի արտահայտում օթյակի արժեքներն ու սկզբունքները:
«Խնդրում ենք լրատվամիջոցներին զսպված մեկնաբանել նման միջոցառումները եւ օգտագործել միայն ստուգված տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ հուլիսի սկզբին Հայաստան է այցելել Grand Orient de France մասոնական օթյակի Մեծ Մագիստր Գի Արսիզեն: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել էր, որ հայ մասոնները նախատեսում են երկրում սեփական օթյակը հիմնել:




























