Իսկապես, մենք շնորհակալ ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` ղարաբաղան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցմանն ուղղված ջանքերի համար: Մենք շատ դրական տրամադրվածությամբ էինք ժամանել Կազան: Այսօր, հուլիսի 8-ին Երեւանում կայացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մոտ ապագայում այդ համաձայնեցումը հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը հանի Կազանում ներկայացրած 10 ուղղումները: Դրանից հետո առաջընթաց հնարավոր է», - ասել է Նալբանդյանը: