Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջագալաձեն հայտարարել է, որ մի քանի հայտնի ֆոտոլրագրողների ձերբակալությունը կապ չունի նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ, հուլիսի 8-ին հաղորդում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Նրա խոսքով, գործը վերաբերում է տեղեկատվության լուրջ արտահոսքի: «Այստեղ խոսք չկա լրագրության կամ մեդիա-գործունեության մասին»,- ասել է նախագահի խոսնակը, հաղարդում է «Новости-Грузия» կայքը:
Հիշեցնեն, որ հուլիսի 7-ի գիշերը Վրաստանում ֆոտոթղթակիցների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել: Ձերբակալվել են Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն եւ նրա կինը` Նատիա Գեդենիձեն, ով լրագրող է:
Ձերբակալվել է նաեւ european preesphoto agency-ի ֆոտոլրագրող Զուրաբ Քուրչիձեն: 7 ոստիկաններ խուզարկել են Թբիլիսիի Վարկետելի թաղամասում գտնվող նրա բնակարանը, որտեղ լուսանկարիչը բնակվում է մոր հետ:
Ձերբակալվել է նաեւ Associated Press-ի լուսանկարիչ Շախ Այվազովը: Ձերբակալվել են նաեւ լուսանկարիչներ Զուրաբ Կուրցիկիձեն, ԱԳՆ-ի ֆոտոթղթակից Գիորգի Աբդալաձեն:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նրանք մեղադրվում են լրտեսության մեջ: Դա հաստատել են նաեւ ձերբակալվածների փաստաբանները:
Մանրամասները` ПИК-ի սյուժեում:




























