Լատվիայում կայացել է նոր նախագահ Անդրիս Բերզինշի երդմնակալության արարողությունը:
Իր ելույթում նոր նախագահը շեշտը դրել է երկրի տնտեսական զարգացման վրա, նշել է, թե երկիրը լքել են երիտասարդ եւ աշխատունակ մարդիկ, եւ խոստացել է ջանքեր գործադրել` նրանց վերադարձնելու համար:
«Ես մտադիր եմ անել ամեն ինչ, որ բարելավեմ կյանքը»,- ասել է նախագահը. «Փոփոխությունների կարող ենք հասնել` փոփոխելով մեր մտածողությունը, մեր վերաբերմունքը: Վստահ եմ, որ կարող ենք հասնել տնտեսական աճի` չնայած ներկայիս ցածր դիրքին»:
Բերզինշը նշել է, որ ի տարբերություն իր նախորդների երդմնակալության կապակցությամբ պարահանդես չի կազմակերպելու:
Լատվիան խորհրդարանական հանրապետություն է, նախագահը իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ, եւ նրան ընտրում են պատգամավորները:




























