Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկիի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական եւ հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով: