Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փուլումյուրի շրջանի լեռնային հատվածներում թուրքական զինված ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ սկսած բախումների ընթացքում սպանվել է 1 թուրք զինվորական, վիրավորվել՝ 3-ը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը որոնողական գործողություններ են իրականացրել Փուլումյուրի շրջանի Չաքըրքայա գյուղի մոտակայքում գտնվող լեռնային հատվածներում, որտեղ հուլիսի 7-ի երեկոյան դեմ դիմաց են դուրս եկել 10- 15 հոգանոց քուրդ զինյալների խմբի հետ։ Անմիջապես սկսված զինված բախումը շարունակվել է ամբողջ գիշեր։
Դեպքի վայր են մեկնել պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ, որոնց օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները։ Նախնական տեղեկություններով՝ սպանվել է 1 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 3-ը։




























