ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` չհստակեցնելով այցի ժամկետները:
Նա նաեւ չի նշել, թե որ երկիր են առաջինն այցելելու միջնորդները: «Ամենագլխավորն այն է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:




























