Դիլիջանում հանգստյան տների օրավարձը սկսվում է 3000 դրամից եւ հասնում մինչեւ 180 հազ. դրամի: Այդ մասին այսօր` հուլիսի 8-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա խոսքով` ամեն տարի քաղաք է այցելում 15-17 հազ. զբոսաշրջիկ: 2009 եւ 10 թվականներին զբոսաշրջիկների այցելությունները փոքր ինչ պակասել են` կապված ճգնաժամի հետ, սակայն քաղաքապետը վստահեցրեց, որ այս տարի կրկին աճ է նկատվում:

Դիլիջանում եւ նրա մերձակայքում գործում են երեք տասնյակից ավելի հանգստյան տներ ու առողջարաններ` 1000-ից ավելի մահճակալով:

Այցելուների հիմնական մասը Հայաստանից են, սակայն, ըստ քաղաքապետի, Դիլիջանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սփյուռքահայերը: