Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վարչապետ Սերգեյ Շամբայի կողմնակիցների նախաձեռնող խմբին, որը Շամբային առաջադրում է որպես նախագահի թեկնածու, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

2004թ. Շամբան արդեն առաջադրվել է նախագահի պաշտոնում եւ զբաղեցրել երրորդ տեղը:

Նախագահի արտահերթ ընտրություններն Աբխազիայում կայանալու են օգոստոսի 26-ին` նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան պատճառով:

ԿԸՀ-ում գրանցված են նաեւ փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի եւ ընդդիմադիր Ռաուլ Խաջիմբայի նախաձեռնող խմբերը: