Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում հուլիսի 7-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 04 ՍՏ 023 համարանիշի եւ «ՈՒԱԶ 452» մակնիշի 28 ՍԼ 759 համարանիշի (վարորդը Ապարանի բնակիչ 45-ամյա Հայկ Նալբանդյան է) ավտոմեքենաները:
Ավտոպատահարի հետեւանքով Ապարան քաղաքի բնակիչներ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Ռւբիկ Խալաթյանը եւ ուղեւորներ 31-ամյա Սեւակ, 29-ամյա Սերժիկ եւ 6-ամյա Հարություն Թադեւոսյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:



























