Բուլղարիայի Վառնա քաղաքում հուլիսի 5-ին պաշտոնապես բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդանշական ժապավենը կտրել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը եւ Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը:

Պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովի հյուպատոսական տարածաշրջանն ընդգրկում է Բուլղարիայի Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի եւ Տրգովիշտեի մարզերը` նստավայրը Վառնա:

Բացման արարողությանը ներկա են եղել Վառնայի մարզպետ Դանչո Սիմեոնովը, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, պատվո հյուպատոսներ, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Հայր Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական խորհուրդների ատենապետներ, հայկական կրթամշակութային բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լագրողներ, մտավորականներ: