Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր` հուլիսի 8-ին կարճաժամկետ աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լավրովը ժամանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանձնելու ՌԴ նախագահի ուղերձը ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նշենք, որ Լավրովը Բաքու է ժամանել Երեւանից: Երեւանում Լավրովը Սերժ Սարգսյանին էր հանձնել Մեդվեդեւի ուղերձը: