Ազատ տնտեսական գոտու ռեժիմը Հայաստանի ռուսական ձեռնարկությունների համար ավելի արդյունավետ կդարձնի դրանց աշխատանքը: Այդ մասին հուլիսի 8-ին Դոնի-Ռոստովում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

«2010թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10 տոոկսով եւ հասել է գրեթե 1 միլիարդի, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների կտրվածքով ապրանքաշրջանառությունն աճել է 14 տոկոսով»,- իր հերթին նշել է հայկական կողմից համանախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, համագործակցութան հետագա ընդլայնման համար «հարկավոր է խորացնել փոխադարձ կապերի ինտենսիվությունը»: