Սիլվիո Բեռլուսկոնին չի պատրաստվում մնալ կառավարության ղեկավար 2013թ Իտալիայի հերթական ընտրություններից հետո:
Բեռլուսկոնին նաեւ ասել է իր իրավահաջորդի անունը. «Իր թեկնածությունը Իտալիայի վարչապետի համար կառաջադրի Անջելինո Ալֆանոն»:
Խոսքն արդարադատության նախարարի մասին է, ով հուլիսի սկզբին ղեկավարել է Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը:
Բեռլուսկոնին նաեւ նշել է, որ չի հավակնելու Իտալիայի նախագահի պաշտոնին: «Դա ինձ համար չէ, Ջաննի Լետտան` քարտուղարը, ամենահարմար թեկնածուն է»,- ասել է վարչապետը:




























