Ռուսաստանում սկսված քրեական հետախուզումից եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո Աշոտ Եղիազարյանն սկսել է հրապարակային հայտարարություններ անել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ եւ քիչ է մնում իրեն իրավապաշտպան ձեւացնի, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահական խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը։
Նրա խոսքով, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ռուսական բաժանմունքը պարզել է, որ պատգամավոր եղած տարիներին Եղիազարյանն իր եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացրել, կամ մեծ ուշացումով է ներկայացրել եւ շարունակել է բիզնեսով զբաղվել։
Կաբանովն ասել է, որ Եղիազարյանի վերաբերյալ բոլոր նյութերն ուղարկվել են ԱՄՆ արդարադատության նախարարություն։ Ամերիկացիները ընդունել են հարցումը եւ չեն հետաձգի Աշոտ Եղիազարյանի գործը։
Նշենք, որ հուլիսի 4-ին ՌԴ Հակակոռուպցիոն ազգային կոմիտեն ԱՄՆ արդարադատության նախարարություն հայտարարություն էր ուղարկել՝ խնդրանքով, ստուգել պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ակտիվները։
Հիշեցնենք, որ ռուսական իրավապահ մարմինները Եղիազարյանին եւ նրա եղբորը մեղադրում են խարդախության մեջ։



























