Ոստիկանության Մալաթիայի բաժնում հուլիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 09.50-ի սահմաններում 31-ամյա Աշոտ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 20-ամյա Մարիամ Զաքարյանին եւ նույն թվականին ծնված Անի Միքայելյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Անի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ Մարիամ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























