Բաքվում հուլիսի 8-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Առաջարկները ես հանձնում եմ Ձեզ եւ հուսով եմ, որ ուսումնասիրումից հետո Դուք կարձագանքեք այդ գաղափարներին»,- ասել է Լավրովը` հանձնելով փաստաթուղթը:
Ուղերձում պարունակում են առաջարկներ ղարաբաղյան հարցի լուծման տեսլականի մասին, որ քննարկվել են վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով:
Լավրովը ժամանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարականով` հանձնելու ՌԴ նախարարի ուղերձը:
Լավրովը նախօրեին եղել է Երեւանում եւ նմանատիպ ուղերձ էլ հղել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:




























