Հուլիսի 7-ի ուշ երեկոյան ժամը 22.00-ին, 42-ամյա Նաիրա Ք.-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ մայիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոմն Սվետա, Ահարոնյան փողոցի բակերից մեկում, սիրաշահելով իր 5-ամյա դստերը` գողացել է ոսկյա ականջօղը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Սվետան 33-ամյա Սվետլաննա Չ.-ն է, ով նույն օրը, ժամը 22.30-ին, բերման է ենթարկվել եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն: