Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հինգ ամիս անց հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են անհապաղ բարեփոխումներ պահանջել:
Թահրիր հրապարակում բազմահազարանոց ցույցի նախաձեռնողը «Հեղափոխական երիտասարդության կոալիցիան» էր, որին աջակցում է 1,5 միլիոն մարդ:
«Ժողովրդական շարժում փոփոխությունների համար» նախաձեռնության առաջնորդ Մուհամեդ ալ-Բարադեին եւս հանդես է եկել «հեղափոխության շարունակման» օգտին եւ կոչ է արել վերջ դնել «նախորդ իշխանությունից մնացած ռեպրեսիվ մեթոդներին:
Փետրվարի 11-ին ժողովրդական հուզումների արդյունքում Մուբարաքը հրաժարական տվեց, իսկ իշխանությունն անցավ Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդին:




























