Ամերիկյան դոլարը հայաստանյան ֆինանսական շուկայում շարունակում է արժեզրկվել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 8-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 367.54 դրամ` նախորդ օրվա համեմատ անկումը կազմել է 0.45 տոկոս:

Ընդհանուր առմամբ` վաճառվել է 2.45 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկը գործարքներին չի միջամտել, իսկ դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի ցածր փոխարժեքով է արտահայտվել: Ակնհայտ է, որ բանկերը չեն շտապում դոլարներ գնել, դա անում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն առաջարկվում է նույնիսկ 368.5 դրամով («ՊրոԿրեդիտ բանկ»), որը ռեկորդային ցածր մակարդակ է փետրվարից հետո: Դոլարի առքը փոխանակման կետերի կողմից իրականացվում է 366-67 դրամով: