NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Դեբորա Դանանի հոդվածը` հրապարակված իսրայելական «The Jerusalem Post» պարեբարականում:

Առանց Թուրքիայի կառավարության աջակցության թուրքական Հումանիտար օգնության հիմնադրամը (IHH) «Մավի Մարմարա» նավով չէր խախտի Գազայի շրջափակումը, եւ ինը զոհ չէր լինի:

Սակայն պատկերացնենք, թե ծովում տեղի ունեցած ողբերգությունը ոչ մի կապ չունի թուրքական կառավարության հետ: Այդ դեպքում միակ կարեւոր հարցն այն է, թե համարժե՞ք է այն գինը, որ երկու երկրները վճարում են ներողության հետ կապված այս ամբողջ աղմուկի համար:   
Ճարտասանությամբ հայտնի Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Կնեսետի Արտաքին գործերի եւ պաշտպանության հանժողովում հայտնվեց սեփական հռետորության թակարդում: Լիբերմանը հաստատեց իր տեսակետը, որ Թուրքիայից ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա եւ այդ ներողությունը կլիներ նվաստացում: Լիբերմանը նաեւ մեղադրեց Թուրքիային ներողություն պահանջելու էժանագին հնարքը տարածաշրջանում մկաններ ցույց տալուն ծառայեցնելու մեջ: Լիբերմանի կարծիքով դա միայն պատվի հարց է թուրքերի համար:
Ցավոք, մեր տարածաշրջանում ներողություն հայտնել չի կարելի: Իսրայելն առաջին երկիրը չէ, որի հետ Թուրքիան խզել է հարաբերությունները ներողության հարցի պատճառով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանների իրագործաց 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար Թուրքիայում հայ համայնքի պահանջները` ներողություն ստանալ Թուրքիայի վարչապետ Էրդողանից` մերժվում են:   
Թուրքիայի կողմից Հայաստանի 16 տարվա շրջափակման ֆոնին կարելի էր ենթադրել, որ Թուրքիան ավելի զուսպ կլինի Գազայի հատվածը Իսրայելի կողմից շրջափակելու նկատմամբ: Սեփական պատմությունը քողարկելու փոխարեն հայերին եւ քրդերին ներողություն հայտնելուց հետո Թուրքիայի օրինակին գուցե հետեւի նաեւ Իսրայելը: