Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Հունաստանին 3,2 մլրդ եվրոյի հերթական վարկը տրամադրելու մասին: Ինչպես հաղորդում է «ВВС»-ին` Եվրամիությունն ու ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ Աթենքին կհատկացնեն 110 մլրդ եվրո` որպես հակաճգնաժամային երկրորդ փոխառություն:
Վերջին օրերին Հունաստանի խորհրդարանն ընդունել էր տնտեսական կոշտ պայմաններ սահմանող մի շարք օրենքներ, ինչը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից վարկային միջոցներ տրամադրելու պահանջն էր, առանց որոնց Հունաստանին դեֆոլտ է սպառնում:
ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը հայտարարել է, որ Հունաստանն արդեն հասել է շոշափելի արդյունքների` բյուջեի պակասուրդի եւ պարտքերի վերացման առումով: Այս ամենը, ըստ նրա, թույլ է տալիս տնտեսական աճ ակնկալել արդեն 2012թ. առաջին կիսամյակում:




























