«Գանձասարի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայ, ռուս եւ ամերիկացի 56 լրագրողներից բաղկացած խումբ է այսօր` հուլիսի 9-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու սփյուռքահայ բարերարների ներդրումներին եկեղեցաշինության բնագավառում: Նախատեսվում է լրագրողների հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Վերջին օրերին մամուլում տեղ գտան մի շարք մտահոգություններ` կապված Գանձասարի վանական համալիրի` իբր 13-րդ դարի պարսպի սալիկապատման հետ: Բանն այն է, որ այն երեսպատվում է տրավերտինե փայլուն ու հարթ սալիկներով, որը բոլորովին համահունչ չէ հանական համալիրին:

Ռուս եւ ամերիկացի լրագրողների անուններն իրենց խնդրանքով գաղտնի են պահվում` նկատի ունենալով ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում» հայտնվելու հեռանկարը:

Լրագրողները կայցելեն Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, ինչպես նաեւ Արցախի ստեփանակերտի մատույցներում կառուցվող օդանավակայան: Երեւան վերադարձը ծրագրված է կիրակի երեկոյան: Շրջայցն իրականացնում է «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը` Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: