«ՉԻ»-ն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցին` գրելով. «Ինչպես երեւում է` ռուսական կողմը ամեն գնով փորձում է պահել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում վերջին տարիներին ձեռք բերված հեգեմոնի դերը, եւ ավելին, փորձում է ամեն գնով նաեւ արդյունքներ արձանագրել: Ընդ որում` կոնկրետ արդյունքներ: Այլ հարց է, որ  այդպես էլ չի բացահայտվում, թե ռուսական կողմը ինչ նոր առաջարկներ է ներկայացրել: Այդ մասին գոնե պաշտոնապես չի բարձրաձայնվում:

Սակայն այն, որ Նալբանդյանն իր ասուլիսում խոսել է այն մասին, թե համաձայնություն կլինի, եթե ադրբեջանական կողմը հետ վերցնի իր 10 առաջարկները, որոնք ներկայացվել են Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Մեդվեդեւի այդ նոր առաջարկներում ադրբեջանական կողմի 10 առաջարկ-պահանջները կամ գոնե դրանց մի մասը եւս ընգրկված են»: