ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցելու է Լիբիայի գծով կոնտակտային խմբի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Թուրքիայում: Նա նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ` քննարկելու Լիբիայում, Սիրիայում եւ երկկողմ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ:
Հուլիսի 17-18-ին ԱՄՆ պետքարտուղարը կգտնվի Հունաստանում: Այնուհետ Հիլարի Քլինթոնը կմեկնի Հնդկաստան` մասնակցելու ամերիկա-հնդկական ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին, որը տեղի կունենա Դելիում, հուլիսի 19-ին:




























