Երեւանում հուլիսի 8-ին Կամերային երաժշտության տանը հանրային միջոցառում է կայացել ի պաշտպանություն ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի: Միջոցառումը նվիրված էր Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարեդարձին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ջավախքցի գործիչներ Դավիթ Ռստակյանը (Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության նախագահ), Նորիկ Կարապետյանը («Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ), ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Միտք»  վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, որոնք ներկայացրել են Վահագն Չախալյանի գործը եւ  ջավախքահայության խնդիրների շուրջ ընթացող ներկա զարգացումները: Ընթերցվել է նաեւ Վահագն Չախալյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին եւ ջավախքահայությանը:

Միջոցառման մշակութային մասում ելույթ են ունեցել ջավախքահայ երգիչ Մասիս Հունանյանը եւ  «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները: