Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ներկայացրել է 61-րդ կառավարության ծրագիրը՝ անդրադառնալով նաեւ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումն ու պահպանումը Թուրքիայի համար ռազմավարական առաջնահերթություններ են։
«Թուրքիան Հարավային Կովկասում կայունության եւ առաջընթացի հաստատման համար ջանքեր է գործադրելու վերջ դնել «ադրբեջանական հողերի եւ Ղարաբաղի բռնազավթմանը», որով Կովկասյան բարեկամ հասարակությունների միջեւ կկարգավորվեն հարաբերությունները»,-ասել է Էրդողանը՝ շեշտելով, թե իրենք հավատում են, որ անհրաժեշտ է Կովկասում ամենալայն կերպով խաղաղության մթնոլորտ ստեղծել՝ այդ թվում հայ-թուրքական հարաբերություններում։




























