Հայաստանում կիրառվող տնտեսակարգը խարսխված է ստվերի, մենաշնորհի եւ օլիգարխիայի վրա. այս երեւույթներից յուրաքանչյուրը հենված է մեկը մյուսի վրա եւ ծնում է մեկը մյուսին։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանակարը Հայաստանում» համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցությա նախագահ Արամ Սարգսյանը։
«Թեպետ պաշտոնական տվյալներով ստեվերը Հայաստանում կազմում է շուրջ 50 տոկոս, սակայն մեր հաշվարկներով ստվերի ցուցանիշները 70 տոկոսի են հասնում։ Ամեն տարի պետբյուջե մուտք չի գործում 20-30 մլրդ դրամ կամ 700 մլն դոլար։ 1 մլրդ դոլար բյուջե մուտք չի գործում միայն հարկերի տեսքով»,- նկատեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ այդ գումարները գողացվում են ժողովրդից։
«Նախ, կեղտոտ փողերը լվանալու, հետո՝ դրանք ապահով պահելու համար ժողվրդից գողացված գումարները դուրս են հանվում երկրից։ Արդյունքում կողոպտվում է ժողովուրդը։ Բայց դեմոկրատական սոցիալիզմի կողմնակիցները այս վիճակից դուրս գալու համար առաջարկում են կազմաքանդել օլիգարխիկ համակարգը, պատժել նրանց, ովքեր մտածում են, որ իրենց դեմ «խաղ չկա»՝ ընդհուպ մինչեւ նրանց ունեցվածքի ազգայնացում»,-նկատեց Արամ Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ իր ասածը բոլորովին էլ կուլակաթափություն չէ։
Անդրադառնալով Հայաստանի՝ միջազգային տարբեր կառույցներից վերցրած վարկերին եւ դրանք իրացնելու պետական մեխանիզմներին՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ վարկերի օգտագործման արդյունավետությունը մեր երկրում զրոյական է։ «Ինչի համար ասես՝ պարտք չեն վերցրել՝ անիմաստ ու անհեթեթ։ Վարկեր վերցնելն ուղղակի փող մսխելու հնարավորություն է դարձել։ Այդ են վկայում թվերը, համաձայն որոնց, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 3 մլրդ 299 մլն դոլար, կրկնապատիկ, քան 2008-ին էր։ Իսկ ահա 2014-ին Հայաստանի պետական պարտքի չափը կհասնի 4,3 մլրդ դոլարի։ Ստացվում է, որ այսօրվա դրությամբ յուրաքանչյուր հայաստանցի վարկեր տրամադրող միջազգային կազմակերպություններին պարտք է շուրջ 1100 դոլար»,- հայտարարաեց նա։
Ամփոփելով՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք, ճիշտ է, հեղափոխոթյուն ուզում են, բայց ոչ՝ արյունաի վերջաբանով։ «Մենք հեղափոխություն ենք ուզում մարդկանց գիտակցության մեջ»,- բացատրեց նա։




























